Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Ուրասար-Կաթնաղբյուր, Խնկոյան-Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Թալինի տարածաշրջանի Կանչ, Հակո, Գառնահովիտ, Ապարանի տարածաշրջանի Լուսագյուղ,  Ձորագլուխ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են  Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Թալինի տարածաշրջանի Մեծաձոր գյուղի, Ապարանի տարածաշրջանի  Սարալանջ-Վարդենիս և  Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:


Source: Yerkir Media
Link: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image