Բիլզերյանը խոստանում է պայքարել Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքների դեմ

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Այս մասին հայտնում է People ամսագիրը:

Այս առնչությամբ Բիլզերյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրեն ձերբակալելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական իշխանությունները ձերբակալելու որոշում են կայացրել միայն իր նկատմամբ, իսկ այցին մասնակից մյուս անձանց մասին որևէ որոշում չի կայացվել:

«Կարծում եմ՝ այս ամենն այն պատճառով է, որ ես հանրային դեմք եմ, և նրանք ցանկանում են այս դեպքը որպես օրինակ ծառայեցնել»,- նշել է նա:

Բիլզերյանը խոստացել է, որ կպայքարի իր դեմ ներկայացրած մեղադրանքների դեմ՝ ընդգծելով, որ չի ցանկանում երբևէ այցելել Ադրբեջան:

Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից ամսագրին հայտնել են, որ իրենք դիմել են «Ինտերպոլ»-ին՝ կոչ անելով անտեսել Ադրբեջանի դատախազության դիմումը՝ համարելով այն քաղաքական շարժառիթ ունեցող:

Source: Yerkir Media
Link: Բիլզերյանը խոստանում է պայքարել Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքների դեմ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image