Տեղեկացրել էինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերն արդյունք չեն տվել. թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ ձայների բացարձակ մեծամասնություն չէր ստացել։ 58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու, դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին:
Ակնկալվում է, որ նոր ղեկավարի անունը կհայտարարվի մինչեւ հոկտեմբերի 13-ը:
Հետագա ընտրապայքարից հրաժարվելու մասին հայտարարել էր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Ստորեւ՝ նրա հրաժարականի պաշտոնական նամակի լուսանկարը։