Բնակարան կտրամադրվի զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիքի

November 28, 2017

ՀՀ կառավարությունը շարունակում է հաստատված չափորոշիչների համաձայն զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման ծրագիրը: Գործադիրը ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1.5 մլրդ դրամ հատկացումների շրջանակում նախատեսում է Երևան քաղաքում իրականացնել 974 մլն 724 հազ. դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525 մլն 276 հազ. դրամ արժեքով 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով ՀՀ մարզերում բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2 տոկոսին:

Source: Yerkir Media
Link: Բնակարան կտրամադրվի զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիքի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image