Բնապահպանական և բնօգտագործման վճարները ավելացել են 2 անգամ

June 10, 2017

ՀՀ պետական բյուջե 2017 թվականի հունվար-ապրիլին մուտքագրվել են շուրջ 15.6 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 4.3%-ը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալներից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2 անգամ կամ 7.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի աճով, որը կազմել է շուրջ 12.4 մլրդ դրամ և 2.3 անգամ կամ 7 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 

Source: Yerkir Media
Link: Բնապահպանական և բնօգտագործման վճարները ավելացել են 2 անգամ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image