«Բոկա Խունիորս» ակումբի խաղից առաջ խաղադաշտում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը

May 2, 2017

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ ապրիլի 30-ին խաղադաշտում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը՝ 102-րդ տարելիցին նվիրված մեծ պաստառի միջոցով, որը պահվել է խաղադաշտում: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

«Բոկա Խունիորս»-ի «Բոմբոներա» մարզադաշտում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է տեղի ունենում արդեն մի քանի տարի շարունակ: Նախաձեռնության հեղինակը Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան է:

Նախորդ տարի նման պաստառ էր պահվել ֆուտբոլի Արգենտինայի առաջնության սուպերկլասիկոներից մեկի` «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղից առաջ:

Source: Yerkir Media
Link: «Բոկա Խունիորս» ակումբի խաղից առաջ խաղադաշտում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image