Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց. պահանջում են Սևանա լճից լրացուցիչ ջուր չվերցնել

Այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են կանխարգելել Սևանից հավելյալ ջրի բացթողումը: Ակցիայի մասնակիցները ցանկանում են խնդրի առնչությամբ զրուցել ՀՀ վարչապետի հետ, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

Նշենք, որ «S.O.S Սևան» նախաձեռնությունը  բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը:

 

Source: Yerkir Media
Link: Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց. պահանջում են Սևանա լճից լրացուցիչ ջուր չվերցնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image