Բողոքի ակցիա՝ Երեւանի 85-րդ հիմնական դպրոցում

June 28, 2018

Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան 85-րդ հիմնական դպրոցում այսօր մթնոլորտը թեժ էր: Ներսում «Հայոց պատմություն» առարկայից քննություն էին հանձնում 9-րդ դասարանցիները, դրսում բողոքի ակցիա էին անում նրանց ծնողները: Նրանք նշում էին, որ առարկան դասավանդող ուսուցչուհին՝ Հասմիկ Առուշանյանը, հոգեբանական ծանր մթնոլորտ է ստեղծել քննության ընթացքում, դիտավորյալ բարդ ու շեղող հարցեր է տվել, ինչի պատճառով երեխաները վատ են հանձնել քննությունը:

Հասմիկ Առուշանյանի դեմ բողոքում էր նաեւ ուսուցչական կոլեկտիվը՝ նշելով, որ արդեն մեկ ամիս է նա ծանր մթնոլորտ է ստեղծել ամբողջ դպրոցում՝ նամակներ եւ բողոքներ գրելով տնօրենի եւ աշխատակազմի դեմ:

Հասմիկ Առուշանյանն էլ համոզված է, որ իր դեմ ակցիան կազմակերպել է դպրոցի տնօրենը, որովհետեւ ինքը բացահայտում է նրա կամայականությունները: Իրավիճակը հարթելու համար դպրոց է ժամանել նաեւ կրթության եւ գիտության փոխնախարարը եւ հայտարարել է, որ եթե ծնողները գնահատականները չընդունեն, ավելի ուշ նոր քննություն կկազմակերպեն՝ առանց Հասմիկ Առուշանյանի, բայց եւ ընդգծել է, որ աշակերտները տարրական հարցերի անգամ չեն պատասխանում:

Source: Yerkir Media
Link: Բողոքի ակցիա՝ Երեւանի 85-րդ հիմնական դպրոցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image