ՀՀ վարչապետը հայտնեց, որ պատրաստվում է գնալ խորհրդարան` պատգամավորների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
«2018թ.-ի ապրիլի 16-ին ես, որպես ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ուզում էի գնալ ԱԺ, հիմա ես, որպես ՀՀ վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել խորհրդարանի տարածք: Ես կգնամ, որպեսզի նաև բանակցեմ այնտեղ գտնվող պատգամավորների ու քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ, և մենք դա կանենք սիրո ու համերաշխության մթնոլորտում»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ մուտք է գործել Դեմիրճյան փողոցից, նրա հետևից խորհրդարանի բակ են մտել հանրահավաքի մասնակիցները:
Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց, որպեսզի հանգիստ սպասեն եւ առանց այգին վնասելու զբոսնեն եւ վայելեն այգու գեղեցկությունը, մինչեւ վարչապետը դուրս կգա իրենց մոտ։