Բոսթոնի համալսարանում կդասավանդվի Հայոց ցեղասպանության թեման

November 4, 2016

Բոսթոնի համալսարանը Արվեստի եւ գիտության քոլեջում սկսել է Հոլոքոստի եւ ցեղասպանության մասին դասընթացը, որի շրջանակում ուսուցանվում է նաև Հայոց ցեղասպանության թեման: Ինչպես հաղորդում է համալսարան պաշտոնական կայքը, համալսարանի ղեկավարությունը հույս ունի, որ դասընթացի շնորհիվ իր ուսանողները ոչ միայն պատմություն կսովորեն, այլև կսովորեն պատանությունից:

Արվեստի եւ գիտության քոլեջի պրոֆեսոր Նենսի Հարովիցը, ով Հոլոքոստի պատմության մասնագետ է, նշել է, որ դասընթացի արդյունքում ուսանողները կսովորեն, թե ինչպես են տեղի ունեցել 20-րդ դարի ամենասարսափելի, պետության կողմից հովանավորված զանգվածային սպանությունները: Պրոֆեսորը նշում է, որ 20-րդ դարում եւ ներկայիս ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին սովորելով «պաշտպանվում է հիշողությունը»:

Հոլոքոստի եւ ցեղասպանության մասի դասընթացի շրջանակում ուսանողները կանցնեն հետևյալ կուրսերը` Հայոց ցեղասպանություն, եվրոպական ֆաշիզմ, ցեղասպանության կանխարգելում, մարդու միջազգային իրավունքների պատմություն եւ Հոլոքոստ:


Source: Yerkir Media
Link: Բոսթոնի համալսարանում կդասավանդվի Հայոց ցեղասպանության թեման

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image