Բուայան ՀՀ կառավարության եւ դատական իշխանության հետ սերտ համագործակցությունը գերազանց է գնահատել

Հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրագործվող բարեփոխումներին։

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան գերազանց է գնահատել Հայաստանի կառավարության և դատական իշխանության հետ սերտ եւ արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում շահագրգռված են երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ և այդ գործում բարձր են գնահատում ԵԽ կարևոր աջակցությունը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց 2015-2018թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքին:


Source: Yerkir Media
Link: Բուայան ՀՀ կառավարության եւ դատական իշխանության հետ սերտ համագործակցությունը գերազանց է գնահատել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image