Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումը (տեսանյութ)

June 23, 2017

Բուլղարական «Բոտև»-ի և ԱԷԼ-ի միջև ընկերական հանդիպումն ընդհատվել է դաշտ մտած կովի պատճառով:

Ֆուտբոլիստներից և անձնակազմից ոչ ոք չի մոտեցել դաշտ ներխուժած կենդանուն:  Նրանք սպասել են մինչև կովը կհեռանա խաղադաշտից:

Սակայն կովի հեռանալուց հետո ֆուտբոլիստները կրկին խաղը շարունակելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ դրանից անմիջապես հետո շուն է մտել խաղադաշտ: Շան հեռանալուց հետո միայն մրցավարը թույլ է տվել շարունակել հանդիպումը:

ԱԷԼ-ը 3:1 հաշվով առավելության է հասել «Բոտև»-ի նկատմամբ:

Source: Yerkir Media
Link: Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումը (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image