Բուսաբանական այգում երեխային ապտակած կինը հրավիրվել է ոստիկանություն

Երեւանի բուսաբանական այգում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ Ոստիկանությունը։ Դրանում ասվում է.

«Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը ոչ թե մանկապարտեզի դաստիարակչուհին էլ այլ այդ երեխայի մայրը՝ 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում, էքսկուրսիայի ժամանակ, ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։
Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է Բուսաբանական այգում զբոսանքի ելած մանկահասակ երեխաներից մեկին ապտակում ուղեկցող կինը:


Source: Yerkir Media
Link: Բուսաբանական այգում երեխային ապտակած կինը հրավիրվել է ոստիկանություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image