Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

June 24, 2017

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Ոկրաինայի Խարկով քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում րոպեներ առաջ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մեր մարզիկը եզրափակչում առավելության հասավ անգլիացի Լյուկ Մըկկորմանի նկատմամբ:

Հովհաննես Բաչկովը 24 տարեկան է: Ծնունդով գյումրեցի է: Մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բռնցքամարոտվ զբաղվում է 7 տարեկանից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում էր 8 մարզիկով:

 

Source: Yerkir Media
Link: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image