Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

June 17, 2017

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում։

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ տոնեց Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Քիչ անց ռինգ դուրս կգա 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով կմրցի թուրք Ակսին Բուրակի հետ:

Source: Yerkir Media
Link: Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image