Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վթարի է ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 54-ամյա դերասանը իր մոխրագույն Tesla մեքենայով հարվածել է Nissan-ին, որն էլ իր հերթին հարվածել է Kia Soul-ին:
Դերասանը վթարից հետո դուրս է եկել մեքենայից և հեռախոսով լուսանկարել է իր մեքենան՝ պատճառված վնասը հետագայում գնահատելու համար: