Մեծ Բրիտանիայում հատուկ ծառայությունների եւ ոստիկանության սխալի հետեւանքով ոչնչացվել են հարյուրավոր մարդկանց տվյալներ, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Խոսքը ավելի քան 800 մարդու մատնահետքերի եւ ԴՆԹ տվյալների շտեմարանի մասին է, որոնք գրավել են իրավապահների ուշադրությունը իրենց կասկածելի գործունեությամբ։ Ջնջված տեղեկություններն չափազանց կարեւոր են եղել հետաքննության համար։
Ինչն է այդ տվյալների ջնջվելու պատճառն, հստակ պարզ չէ։ Նշվում է, որ ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել տեղեկատվության մշակման փուլում, որն այդպես էլ կիսատ է մնացել։
Ինդպես նշում է պարբերական, կարեւորագույն այդ տվյալները ջնջվել են Մեծ Բրիտանիայի համար այն փուլում, երբ երկրի համար օրախնդիր է հակաահաբեկչական պայքարը։
Ավելի վաղ ոստիկանությունն այստեղ արդեն ձերբակալել էր նման կասկածանքով հինգ մարդու։
Source: Yerkir Media
Link: Բրիտանիայի հատուկ ծառայությունները սխալմամբ ոչնչացրել են ահաբեկչության մեջ 800 կասկածվողի կարեւոր տվյալներ