Բրիտանիայում անտուն մարդը ռեստորանի այցելուին է տվել իր կոշիկները
June 22, 2017
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի ռեստորաններից մեկում հետաքրքիր դեպք է գրանցվել: Անտուն մարդն իր կոշիկներն է տվել ռեստորանի այցելուներից մեկին, ում ներս չէին թողնում սանդալների համար: Այս մաիսն տեղեկացնում է BBC-ն:
Ակբար Բադշախը եւ նրա կինը ցանկանում էին նշել վերջինիս ծննդյան օրը, սակայն ռեստորանում գործող դրես-կոդի պատճառով նրանց թույլ չէին տալիս մտնել այնտեղ:
Բադշախին օգնության է հասել մոտակայքում գտնվող անտուն մարդը, ով ժամանակավոր տրամադրել է իր կոշիկները:
Ծննդյան տոնը նշելուց հետո Բադշախը հետ է վերադարձրել կոշիկները եւ, որպես շնորհակալություն, տվել նաեւ 10 ֆունտ, որը, ինչպես նա նշում է, շատ դժվարությամբ է «փրկիչ»-ը վերցրել: