Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ապրիլի 24-ին հոգեհանգստի կարգ կկատարվի

April 19, 2017

Մեծ Բրիտանիայում ապրիլի 22-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ամենամյա քայլերթը: Երթը սկիզբ կառնի Մարմարե կամարի մոտ և կավարտվի Սենոտաֆի զիվորական հուշահամալիրում:

Նույն օրը կկազմակերպվի երաժշտական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը ելույթ կունենան «Հայ սուպերսթարի» հաղթող Սոնա Ռուբենյանը, «The Beatified Project» ռոք խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը, ինչպես նաև Ստյուարտ Մոյիրը և Ալի Կարամին:

Ապրիլի 23-ին Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի կունենա պատարագ և ծաղկեպսակների զետեղման արարողություն, ինչպես նաև կկազմակերպվի ծառատունկ:

Նույն օրը տեղի կունենա հիշողության երեկո, որտեղ ելույթով հանդես կգա պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը, այնուհետև ելույթ կունենա օպերային երգչուհի Թերեզա Գևորգյանը:

Իսկ ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:

Source: Yerkir Media
Link: Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ապրիլի 24-ին հոգեհանգստի կարգ կկատարվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image