ԳԱԱ գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվել
September 29, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամերի կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 10:01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: