Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից

July 13, 2017

Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա նաև նշեց, որ Գաբրիել Գյոզալյանն աշխատանքից ազատվում է իր դիմումին համաձայն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոր մարզպետի պաշտոնում առաջադրվել է այդ կառույցի ՀՅԴ Երեւանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը։

Source: Yerkir Media
Link: Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image