Գաբրիել Ղազարյանը կնշանակվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկանում եմ ողջունել նորանշանակ նախարարներին՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին: Հարգելի պարոնայք, հաջողություններ եմ մաղթում ձեզ նախարարական կարգավիճակում: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին՝ նրան նախարար նշանակելու վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ առաջիկայում մյուս նշանակումները նույնպես կիրականացվեն: Այժմ թափուր են գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնները:

Source: Yerkir Media
Link: Գաբրիել Ղազարյանը կնշանակվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image