Գազայում բախումների ժամանակ իսրայելական զինվորների կողմից 6 պաղեստինցի է սպանվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Al Arabiya-ն:
Տեղի հոսպիտալներից մեկի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ պաղեստինցիները սպանվել են Գազայի արեւելյան մասում տեղակայված «Էլ Բուրեյջ» փախստականների ճամբարի մոտ: Եվս 4 պաղեստինցի սպանվել է Գազայի հարավային շրջաններում: Վիրավորվել է 110 մարդ, մի քանի տասնյակ պաղեստինցի ծանր վիճակում են:
Պաղեստինցիները Գազայում մարտի 30-ից բողոքի գործողություններ են իրականացնում «Վերադարձի արշավի» շրջանակներում: Իսրայելական զինված ուժերի եւ ոստիկանության միջև բախումներն ահագնանում են հատկապես ուրբաթ օրերին, ավանդական աղոթքից հետո:
Source: Yerkir Media
Link: Գազայում բախումների ժամանակ 6 պաղեստինցի է սպանվել