Գազի գնի իջեցման մեջ որեւիցե գաղտնիք չկա

tert.am— Գազի սակագինը վերանայվում է 4 գործոնի հաշվին, որը տրամաբանական է. Արցախում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա թվարկեց աղբյուրները՝  հնարավոր տրանզիտի գնի նվազեցում Վրաստանում, քանի որ ավարտում է պայմանագիրը հունվարի 1-ից: «Երկրորդ աղբյուրն այն է, որ «Գազպրոմ Արմենիայի» վարկային բեռը նվազում է, երրորդը՝ փորձ է կատարվում գազի գնի նվազեցմամբ շուկան նվազեցնել և հույս կա, որ կավելանան մուտքերը  և վերջինը՝ շուկայի կայունության համար «Գազպրոմի» հիմնադիրն ասել է, որ Ձեր ֆինանսական ռիսկերին տեր կկանգնեմ»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե  որն է մոտիվացիան, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ շուկայի նվազեցման և տնտեսական աշխուժացման խնդիր կա: «Մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ նստել բանակցել ենք որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ: Ես՝ որպես վարչապետ, շահագրգռված եմ օգուտ ստանալ, բայց որևէ  ընկերության հաշվին չեմ կարող, քանի որ դա նույնն է, որ խեղդեմ մյուսին ու անհասկանալի է կլավացնեմ, թե ոչ: Ես ասել եմ, որ ձեր շուկան կրճատվում է և ամեն անգամ գալու եք նոր մարժա ուզեք: Հիմա շատ բիզնես տրամաբանական  առաջարկ ենք արել, ասում ենք բյուջեն չի սուբսիդավորելու, որ սոցիալապես անապահովին սուբսիդավորել ենք, այս տարի չենք սուբսիդավորելու: Հիմա կարևոր է, թե շուկան ոնց կարձագանքի. ակնհայտ բան եմ ասում»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ եթե շուկան հիմնավորվի և «Գազպրոմ Արմենիան» տեսնի, որ շուկան մեծանում է,  այդ փորձը կշարունակի: «Ինձ որպես վարչապետ ձեռք է տալիս, որ կայանա փորձը, ցանկանում եմ, որ «Գազպրոմի» համար էլ ստացվի, շատ պարզ է, որևիցե գաղտնիք չկա»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, թե իրականում գաղտնիք չկա. «Որովհետև եթե բաժակը  կարողանում ես վաճառել մեկ դոլարով տասը հատ, ասում ենք եկեք 0,97-ով դնենք գինը և հնարավոր է  12 կամ 14-ը վաճառեն, մարժայի մեջ գինը պակաս կլինի, բայց ծավալի մեջ՝ շատ»,- ասաց նա:


Source: Yerkir Media
Link: Գազի գնի իջեցման մեջ որեւիցե գաղտնիք չկա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image