Գազի սակագինը նվազեց. կհաշվարկվի հուլիսի 1-ից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:

Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվել է 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր:

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվել է վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016-ի հուլիսի 1-ից:

Հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ ստացել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ապրիլի 29-ին:


Source: Yerkir Media
Link: Գազի սակագինը նվազեց. կհաշվարկվի հուլիսի 1-ից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image