«Գազպրոմ Արմենիան» տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է մուտքագրել մոտ 17 մլրդ դրամ
April 28, 2017
Արդեն տեւական ժամանակ ՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»: Առաջին հորիզոնականում հայտնված ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե մուտքագրել է մոտ 17 մլրդ դրամ: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա «Գազպրոմ Արմենիան», այս տարի 1 մլրդ դրամով ավելի քիչ գումար է մուտքագրել:
Նախորդ տարի 8-րդ տեղում գտնվող «Գրանդ Տոբակոն» հիմա երկրորդ հորիզոնականում է: Այս ընկերության հարկային մուտքերը 5 մլրդ դրամից ավելի են: 4 մլրդ 702 մլն դրամով էլ երրորդ հորիզոնականում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: 2016թ. առաջին եռմսյակում պղինձ արտադրող հայկական հսկան 11-րդ տեղում էր: Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են «Ալեքս հոլդինգ»-ն ու ՀԷՑ-ը ՝ համապատասխանաբար: 10-րդ հորիզոնականն էլ բաժին է հասել «Ինթերնեյշն Մասիս տաբակին»: