«Գահերի խաղ» հեռուստասերիալը կցուցադրի ամենաերկար սերիան

Ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղ» հեռուստասերիալ հանդիսատեսին կներկայացնի սերիալի պատմության մեջ ամենաերկար սերիան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Եթերաշրջանի վերջին սերիան եթեր կհեռարձակվի հունիսի 26-ին եւ կտեւի 69 րոպե: Այն ստացել է «Ձմռան քամիներ» անվանումը :

6-րդ եթերաշրջանի նախավերջին սերիան ցուցադրվելու է հունիսի 19-ին ու տեւելու է 60 րոպե: Այն կպատմի հերոսներ Ջոն Սնոուի ու Ռամսի Բոլտոնի` Հյուսիսի համար մղած պայքարի մասին:

«Գահերի խաղ»-ը ֆենթեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ է, որը ստեղծվել է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։

 

 


Source: Yerkir Media
Link: «Գահերի խաղ» հեռուստասերիալը կցուցադրի ամենաերկար սերիան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image