Գեղարքունիքի 4 դպրոցներում վերջին զանգ չի հնչի

May 24, 2017

2016-2017 ուսումնական տարվա ավարտին Գեղարքունիքի մարզի 85 միջնակարգ եւ 6 ավագ դպրոցներին, 1 կրթահամալիրին եւ 1 բաց դպրոցին հրաժեշտ կտան 1945 շրջանավարտ: Իսկ ահա չորս միջնակարգ դպրոցներ այս տարի չեն ունենա շրջանավարտներ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վա րչությունից, «Վերջին զանգի» միջոցառումներ տեղի չեն ունենա Այրք, Կախակն, Նորաբակ եւ Աղբերք գյուղերի միջնակարգ դպրոցներում:

Այրքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրանտ Դավթյանի հավաստմամբ՝ իր ղեկավարած դպրոցում այժմ սովորում են 28 աշակերտ, որոնցից 1-ը եկող տարում հաճախելու է ավարտական դասարան: Կախակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Սրտաշ Խլոյանի հավաստմամբ՝ իրենց դպրոցում սովորում են 40 աշակերտ, որոնցից 2-ը եկող ուսումնական տարում կլինեն ավարտական դասարանում: Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանի տեղեկացմամբ՝ իրենց դպրոցում այժմ սովորում են 26 աշակերտ, սակայն եկող ուսումնական տարում եւս իրենք ավարտական դասարան չեն ունենա: Միայն 2018-19 ուստարում Նորաբակը կունենա 2 շրջանավարտ: Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանի տվյալներով՝ իրենց դպրոցում այժմ սովորում են 49 աշակերտ, որոնցից 1-ը «Տիգրան մեծ» վարժարան է տեղափոխվել այս տարի: «Նոր ուսումնական տարում կունենանք ավարտական դասարանի 1 աշակերտ, սակայն վերջինս նույնպես ցանկություն ունի տեղափոխվելու նույն վարժարան: Այդ դեպքում իրենք շրջանավարտներ կունենան միայն 2018-19 ուսումնական տարում՝ արդեն 4-ը»,-ներկայացրեց Անահիտ Ղալեչյանը:
ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆ

Source: Yerkir Media
Link: Գեղարքունիքի 4 դպրոցներում վերջին զանգ չի հնչի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image