Գերմանիայում մեքենան մխրճվել է բազմության մեջ, կան վիրավորներ
November 26, 2017
Գերմանական Կուկսհաֆեն քաղաքում մեքենանմխրճվել է բազմության մեջ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, կա 6 վիրավոր, որոնցից 4-ի վիճակը ծանր է։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
29-ամյա վարորդը ոստիկանությունում է։ Ըստ իրավապահների՝ նա եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Թեեւ ենթադրվում է, որ նա կարող էր դիտավորյալ քշել մարդկանց վրա, այնուամենայնիվ, դեռ սա մնում է վարկած։
Միջադեպի մանրամասնությունները պարզելու համար կատարվում է քննություն։