Գերմանիայում օդաչուները 24-ժամյա գործադուլ են անցկացրել. պահանջում են աշխատավարձի վարձրացում

Օդաչուների 24 ժամյա գործադուլի հետեւանքով գերմանական ազգային ավիափոխադրող Lufthansa-ն չեղյալ է հայտարարել շուրջ 900 չվերթ: Այս կերպ ընկերության օդաչուները պահանջում են աշխատավարձի բարձրացում:

Interfax-ի փոխանցմամբ, ծրագրված 3000 չվերթներից չեղյալ են հայտարարվել 876-ը: Չնայած այս ամենին, ընկերությունից վստահեցնում են, որ գործադուլը չի խաթարի Lufthansa-ի դուստր ընկերությունների` Eurowings-ի, Swiss, Austrian եւ Brussels Airlines-ի աշխատանքները: Անցած երկու տարիների ընթացքում սա արդեն օդաչուների 14-րդ գործադուլն է:


Source: Yerkir Media
Link: Գերմանիայում օդաչուները 24-ժամյա գործադուլ են անցկացրել. պահանջում են աշխատավարձի վարձրացում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image