Գեւորգ Ղազարյանը վերականգնողական փուլը կանցկացնի Գերմանիայում
June 3, 2017
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գեւորգ Ղազարյանը վերականգնողական փուլը կանցկացնի Գերմանիայում:
«Առողջական վիճակս համեմատաբար ավելի լավ է: Օր օրի ավելի եմ լավանում է: Մոտ մեկ ամսից նորից կգնամ Գերմանիա՝ շարունակելու բուժումը: Մեկ ամիս կանցկանցնեմ այնտեղ և հետո կմիանամ թիմին: Իսկ վերականգնողական վերջին փուլը կանցկացնեմ ակումբի հետ: Հույս ունեմ սեպտեմբերին նորից կսկսեմ խաղալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեւորգ Ղազարյանը:
Գեւորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի «Հայաստան-Ղազախստան» խաղի ժամանակ: