Գիշերը բերման է ենթարկվել 165 հոգի

July 30, 2016

Ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ Խորենացու փողոցից և Սարի թաղից բերման է ենթարկվել 165 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ազատ արձակվածների վերաբերյալ տեղեկություն վարչությունը դեռ չունի:

Ինչպեսավելի վաղ հայտնել էինք, երեկ Խորենացի փողոցում ու Սարի թաղում ոստիկանությունը ցույցը ցրելու համար կիրառել է հատուկ միջոցներ: Նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Բերման է ենթարկվել 165 մարդ:


Source: Yerkir Media
Link: Գիշերը բերման է ենթարկվել 165 հոգի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image