Գիտնական՝ Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար

Մարսի վրա, առանց Երկրի ռեսուրսների աջակցության, կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար:  Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին»,  երեքշաբթի Մոսկվայի յոթերորդ  միջազգային գիտաժողովում հայտնեց Բրաունի համալսարանի Արեգակնային ՀԱՄԱԿԱՐԳ-ի ներկայացուցիչ  Ջեյմս  Հեդը:

«Մարսի վրա բավարար քանակի ջուր կա ( սառույցի տեսքով — խմբ.), որպեսզի նրա բնակիչները կարողանան Երկիր մոլորակի ռեսուրսներից անկախ ապրել: Եթե Երկիրը դառնա ապրելու համար անհարմար վայր՝ տեղի ունենա ինչ-որ աղետ, Մարսը կդառնա երկրացիների երկրորդ տունը», — ասել է Հեդը:

Գիտնականի խոսքով՝ Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը հենց Մարսն է. «Լուսինը չափազանց չոր է, Վեներան՝ չափազանց տաք, իսկ Մարսը համապատասխանում է:»

Նա նշել է, որ Կարմիր մոլորակի մակերեւույթի եւ հողի վրա  կարող են  լինել պարզունակ կյանքի ձեւերը, ինչպիսիք գոյություն ունեն Արկտիկայում, բայց ստույգ ապացույցներ գիտնականները դեռ չեն հայտնաբերվել:


Source: Yerkir Media
Link: Գիտնական՝ Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image