Գլոբալ կիբերգրոհի մեջ կասկածվում են հյուսիսկորեացի հաքերները

May 16, 2017

Symantec եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները ներկայացրել են փաստեր այն մասին, որ WanaCrypt0r 2.0 շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբերգրոհի հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի հաքերները: Մայիսի 16-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը:

Փորձագետների տվյալներով՝ կոդի այն հատվածները, որոնք հայտնաբերվել են WanaCry վիրուսի սկզբնական տարբերակում, օգտագործվել են Lazarus Group խմբավորման կողմից, որին կասկածում են Փհենյանի հետ կապերի մեջ: Երկու ընկերություններում Էլ պնդում են, որ առայժմ վաղ Է խոսել գրոհի հետ ԿԺԴՀ-ի առնչության մասին, գրոհ, որն ախտահարել Է ավելի քան 300 հազար համակարգիչներ 150 երկրներում:

Համակարգիչների վրա գլոբալ հաքերային գրոհի մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին:

Source: Yerkir Media
Link: Գլոբալ կիբերգրոհի մեջ կասկածվում են հյուսիսկորեացի հաքերները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image