Գյուլագարակի երկու բնակիչ ապօրինի հատել են 19 ծառ

Ոստիկանության Ստեփանավանի բաժին զանգահարած բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետը հայտնել է, որ Գյուլագարակի անտառտնտեսության պահաբաժիններից մեկում հայտնաբերվել են հատված ծառեր: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ ապօրինի հատվել է 19 ծառ:

Պարզվել է, որ բոխիները, թեղիները, ուռենիներն ու բալենիները հատվել են նոյեմբերի 3-ին և 5-ին: Հետախուզական միջոցառումներով Ստեփանավանի ոստիկանները պարզել են ծառերը կտրած անձանց ինքնությունը:

Նրանք հայտնաբերվել են: Ապօրինի ծառահատման դեպքերի հանգամանքները ոստիկանության Ստեփանավանի բաժնում կատարվող հետաքննությամբ պարզվում են:

Source: Yerkir Media
Link: Գյուլագարակի երկու բնակիչ ապօրինի հատել են 19 ծառ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image