Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ այդ թվում՝ նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են 17-ամյա պատանու կախված դի:
Source: Yerkir Media
Link: Գյումրիում անչափահաս տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ