Գյումրիում՝ հայրական տան մոտ, Պուշկինի փողոցի սկզբնամասում, բացվեց ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը: Բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Ալեքսան Առաքելյանի հարազատները: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գյումրու ավագանու անդամ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մասնաճյուղի նախագահ Արմեն Բադեյանի նախաձեռնությամբ: Խաչքարի հեղինակն ու քանդակագործն է Ռաֆիկ Սարիբեկյանը:
Ջեբրայիլում զոհված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը իր ծառայության ընթացքում այնպես է կապվում Արցախի հող ու ջրին, որ արդեն 10 տարի է՝ հարազատ Գյումրիից տեղափոխվել և ընտանիքի՝ կնոջ ու երկու զավակների հետ բնակվում էր Արցախում: Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ թեժ կռվի ժամանակ: Քաջ հրամանանատարը, չիմանալով, որ դիրքերն արդեն գրավված են, հայտնվում է ադրբեջանցիների դիմաց: Ալեքսանը իր զինվորներին հետ է ուղարկում ու սկսում է կռվել, սակայն նախ վիրավորվում է ուսից, հետո փորձելով փրկել իր զինվորներին, մահացու վիրավորվում է: Ալեքսան Առաքելյանը միշտ էր աչքի ընկնում իր քաջությամբ. թշնամուն սարսափի աստիճան վախեցնող հրամանատարին բնավարության համար Մառոզ մականունով էին կնքել:
Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Ալեքսան Առաքելյանի երեխաներին՝ Աստղիկ և Հովհաննես Առաքելյաններին, ՀՀ պաշտպանության նախարարին և Արմեն Բադեյանին: Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանիկատարվեց օրհնության արարողություն: «Երանի, թե ամեն մարդումահով սկսվի իր անմահությունը: Կան մարդիկ, ովքերմահանում են, և դրանից հետո սկսվում է իրենցանմահությունը: Մեր ապրիլյան հերոսները եղան այդպիսիհերոսներ, որոնք իրենց մահով հաղթեցին մահվանը, և սկսվեցիրենց անմահության շրջանը: Ուրախ եմ, որ այսօր այս հոծբազմության ու պատվավոր հյուրերի ներկայությամբ բացումենք Ալեքսան Առաքելյանի աղբյուր—հուշարձանը: Մաղթում եմ,որ անմահության շրջանը տևի հավերժ և տասնյակ տարիներանց ծնված նոր երեխաներ, ովքեր չեն տեսել ապրիլյանպատերազմը, անցնեն այս հուշակոթողի մոտով ու հիշեն, որեղել են մարդիկ, որոնց շնորհիվ իրենք ծնվել են և ապրումեն»,- Միքայել սրբազանը:
«Այսօր՝ Ալեքսան Առաքելյանի հիշատակին տուրք տալով՝հիշում ենք ապրիլյան քառօրյա գործողություններում զոհվածմեր բոլոր ընկերներին, հիշում ենք 2014-2015 թթ. մեզպարտադրված դիվերսիոն գործողություններում զոհված մերբոլոր ծառայակից ընկերներին և ընդհանրապես բոլորին,ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այսօրվա մեր խաղաղարարման: Նժդեհն այսպես էր բնութագրում հաղթականգործողությունները՝ «հաղթանակները պտղաբերում են, երբդաշտերը ոռոգված են արյամբ: Այս միջոցառումը հենցհիշատակի խորհուրդն ունի: Հիշատակ, որ ուղղված է մերբոլոր ծառայակից, մարտական ընկերներին: Թվում է՝ հիմանրանք մեզ հետ չեն, բայց նրանք մեր շարքերում են: Վտանգիպահին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական էհամախմբված ու ոչ միայն պարտադրված, այլկամավորագրվում է մեր հայրենիքը և մեր հայրենիքի սուրբմասը՝ Արցախը, պաշտպանելու համար»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ փաստելով, որ Ալեքսան Առաքելյանին անձամբ է ճանաչել և խոնարհվում է ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ մյուս զինվորների հիշատակի առջև:
Նա նաև հավաստիացրեց, որ ամենի ինչ արվելու է, որպեսզի ժողովուրդը պաշտպանված լինի: «Ուզում եմ հավաստիացնել մերժողովրդին, որ պաշտպանության նախարարությունն ամենինչ անելու է, որպեսզի մեր երկրի անվտանգությունն ավելիբարձր մակարդակի վրա գտնվի, ամեն ինչ արվելու է, որԱրցախը պաշտպանված լինի, ամեն ինչ անելու ենք, որ մերժողովուրդը վստահ լինի, որ այս իրավիճակում՝ այսսպառանալիքների պայմաններում, մենք անելու ենք ամենիինչ՝ մեր ժողովրդի արարումն ապահովվելու համար»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Source: Yerkir Media
Link: Գյումրիում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը