Գյումրիում խուլիգանության գործով կան ձերբակալվածներ

Գյումրիում հոկտեմբերի 14­-ին տեղի ունեցած խուլիգանության գործով կան ձերբակալվածներ: Այս մասին հոկտեմբերի 15-­ին նշեց Գյումրի այցելած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը`: «Անմիջապես հարուցվել է քրեական գործ, այս պահի դրությամբ արդեն ունենք 2 ձերբակալված անձինք, այսօր առիթ կունենամ նաեւ քննության արդյունքներին ծանոթանալու եւ, ըստ անհրաժեշտության, ցուցումներ տալու»,­-ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հոկտեմբերի 14-­ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի հատվածում տեղի էր ունեցել ավտովթար, որին հաջորդել էր վիճաբանություն: Խոսակցությունների համաձայն՝ դեպքի վայրում հնչել էին նաեւ կրակոցներ, սակայն իրավապահները հերքել էին կրակոցների մասին տեղեկությունները:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժնի աշխատակցի զեկուցագրի համաձայն: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված 4 փամփուշտ, վնասված մեքենաներ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով: Ըստ տեղեկությունների դեպքը սկսվել է ավտովթարից:

Կասկածվողների մի մասը բերման է ենթարկվել:


Source: Yerkir Media
Link: Գյումրիում խուլիգանության գործով կան ձերբակալվածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image