Գողացել են Արթուր թագավորի թուրը

Ուելսում գողացել են Արթուր թագավորի՝ քարի մեջ զմռսված թուրը․ գրում է kp.ru-ն։

Սև մետաղից պատրաստված թուրը զմռսվել է  Լլանգորս լճի ափի քարի մեջ ցեմենտի միջոցով:

Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել գողերին: Չի բացառվում է, որ թուրը կարող է գողացած լինեն տարածքից ոչ հեռու գտնվող վրանային ճամբարի բնակիչները:

Նշվում է, որ թուրը տեղի դարբիններից մեկն է կրկնօրինակել, արժեքը կազմում է մի քանի հարյուր ֆունտ ստերլինգ: Հիմնականում այն գրավում էր մոտակայքում հանգստացող երեխաների ուշադրությունը, ովքեր փորձում էին այն դուրս բերել քարի միջից:

Source: Yerkir Media
Link: Գողացել են Արթուր թագավորի թուրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image