Հայաստանի տարածքում մարտի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Տեղ-Արցախի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Source: Yerkir Media
Link: Գորիս-Տեղ-Արցախ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է