«Գունազարդ վազք»` Երեւանում (լուսանկարներ)

July 16, 2017

Այսօր Հանրապետության հրապարակում Երևանյան «Գունազարդ վազք»-ին մասնակցեց մոտ 2000 մարդ: Ընդլայնվել էր մասնակիցների աշխարհագրությունը՝ առաջին անգամ մասնակցեցին Չինաստանից։

Սկզբում կատարվեց մասնակիցների ցուցակագրումը, այնուհետեև ֆիթնես-նախավարժանք, վազք և լավագույն 6 վազորդների պարգևատրում: Վազքուղին 5 կմ էր՝ Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչ Հանրապետության հրապարակ:

Հաղթողների համար նվերներ էին պատրաստել նախաձեռնության հովանավորները, իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեն նվիրեց էքստրեմալ տուրիստական փաթեթ: Դրան հաջորդեց  գունային ու երաժշտական հրավառություն՝ միջոցառման հատուկ հյուր, ուկրաինական «X ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանի, DJ-ներ Գուեվոյի և Շանթի մասնակցությամբ, ներկա էր նաև Մկրտիչ Արզումանյանը:

Source: Yerkir Media
Link: «Գունազարդ վազք»` Երեւանում (լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image