Գվատեմալայում հրդեհի զոհերի թիվը հասել Է 21-ի

Գվատեմալայում Ընտանեկան բռնության վերականգնողական կենտրոնում բռնկած հրդեհի զոհերի թիվը մարտի 8-ի երեկոյան հասել է 21-ի: Այդ մասին հայտնել է երկրի մայրաքաղաքի Roosevelt հոսպիտալի ղեկավարությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 19 զոհված դեռահասների մասին: Բժիշկների տվյալներով՝ եւս երկու անչափահասներ ստացած այրվածքներից հոսպիտալում մահացել են ավելի ուշ: Վիրավորների ընդհանուր թիվը 39 է, հաղորդել Է Prensa Libre պորտալը: Նրանց տեղափոխել են Roosevelt եւ San Juan de Dios հոսպիտալներ:

Գվատեմալայի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել երեխաների մահվան կապակցությամբ: Գվատեմալայի դատախազության ներկայացուցիչ Աբներ Պալասիոսը հայտնել Է, որ բռնկման պատճառ կարող էր լինել կենտրոնում բնակվող դեռահասներից մեկի կողմից իր ներքնակի հրիկզումը, բայց բոցը տարածվել Է ամբողջ շենքում: Հրդեհի նախօրյակին վերականգնողական կենտրոնից, որտեղ գտնվում Էր շուրջ 600 անչափահաս, փախել են 60 դեռահասներ: Նրանք ըմբոստացել են դաժան վերաբերմունքի եւ վատ սննդի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Source: Yerkir Media
Link: Գվատեմալայում հրդեհի զոհերի թիվը հասել Է 21-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image