«Գևորգյան մարտարվեստի դպրոց»-ում մեկնարկեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը

March 10, 2018

Ազգ-բանակ հայեցակարգով «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնն այսօր ազդարարել է Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկի մասին:

Արցախի հերոս, Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ տեղի ունեցավ նաեւ ռազմամարտական ուսուցման հատուկ լսարանի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը,  Հայաստանի Հանրապետության բանակի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ռազմական, հասարակական, մշակույթի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, երիտասարդներ:

Լրագրողների հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ Ռազմամարտական ծրագիրն իրականացվելու է հատուկ դասընթացների միջոցով: Ըստ նրա, մասնակիցներն անցնելու են կրակելու հմտություն ու պատրաստություն, ռազմագիտություն, սառը զենքերի կիրառման հմտություններ, ռազմամարտական տակտիկական վարժանքներ:

Source: Yerkir Media
Link: «Գևորգյան մարտարվեստի դպրոց»-ում մեկնարկեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image