Դանակով հարձակումների շարք՝ Նիդերլանդներում․ կան զոհեր

December 15, 2017

Նիդերլանդների հարավ-արեւելքում գտնվող Մաաստրահան քաղաքում դանակով հարձակումների շարք է գրանցվել, ինչի հետեւանքով 2 մարդ է մահացել եւ եւս մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ոստիկանությանը հղում անելով։

«Մաաստրահանում դանակի գործադրման 2 միջադեպ է գրանցվել, որի հետեւանքով 2 մարդ մահացել, 2-ը՝ վիրավորվել են։ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում»,- Twitter-ում հայտնել են Լիմբուրգի իրավապահները։

Ոստիկանությունը դեռ չի հաստատել միջադեպերի՝ իրար հետ կապը։

Source: Yerkir Media
Link: Դանակով հարձակումների շարք՝ Նիդերլանդներում․ կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image