Դաշնակցության երիտասարդ թեկնածուներն աղբահանության նոր լուծումներ են առաջարկում
September 11, 2018
Աղբամաններ թղթի, պլաստիկի եւ ապակու համար: Դաշնակցության Երեւանի ավագանու երիտասարդ թեկնածուները ցանկանում են Երեւանում ներդնել աղբի տեսակավորման մշակույթը: Ձեռնոցները հագնելուց հետո՝ ի գործ. սկզբնակետը Դաշնակցության Արամ Մանուկյանի երիտասարդական կենտրոնն էր. այստեղից շարժվեցին Կոմիտասի պողոտայով: Մայրաքաղաքը մաքրելու սկզբունքը մեկն է. աչքը տեսած աղբը վերցնելուց հետո այն ճիշտ աղբամանը գցել, որ հետո հեշտ լինի այն վերամշակելը: