Դավթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է. tert.am

April 15, 2017

tert.am— Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Ամենաուռճացված գներով, երբ ծառերի քանակն էր ավելացվել և օրենքով սահմանված կարգի խախտմամբ պատճառված վնասը բազմապատկվել էր տասը գործակցով և ըստ իրենց կազմում էր 2 մլն 860 հազար դրամ էր, ես առաջարկել եմ 3 մլն դրամ գրավի գումար, բայց դատարանը նախընտրեց, որ չորս երեխա, այդ թվում երեք անչափահաս երեխա ունեցող անձին, ով իր խնամքին ունի երկրորդ կարգի հաշմանդամ մայր, նախկինում չդատված, 3 բարձրագույն կրթություն ունեցող մարդուն կալանավորի: Ես չգիտեմ դատարանը սրանով ինչ խնդիր լուծեց, բայց իմ կարծիքով արդարադատության հաստ ծառի բույնը դատական նման ակտերը սղոցով կտրում են»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանի խոսքով՝ Սամսոնյանի վերագրել են որոշ արարքներ, որը նա չի իրականացրել՝ ուռճացված են ծառերի թվերը.«Իմ պաշտպանյալը հատած երեք ծառերի հետ բացարձակապես կապ չունի, այնտեղ ուրիշի սեփականությանը պատկանող մի կտրած ծառ էլ են վերագրել նրան»:
Մանրամասները՝ այստեղ

Source: Yerkir Media
Link: Դավթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է. tert.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image