Դավիթ Լոքյանի մոտ քննարկվել են մարզային հիվանդանոցների խնդիրները

August 26, 2016

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի և մարզպետների մասնակցությամբ քննարկվել են մարզային առողջապահական հաստատությունների արդիականացման, բժշկական օգնության որակի բարելավման և այլ հարցեր։

Մասնավորապես` անդրադարձ է կապարվել Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտ բժշկական կենտրոն» և «Աշտարակի բժշկական կենտրոն», Շիրակի մարզի «Սամարիթեր վերականգնողական կենտրոն», «Գյումրու ծննդատուն», «Մարալիկի առողջության կենտրոն», Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների հիմնանորոգման ու վերազինման, մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման և այլ խնդրիներին։

Առանձնակի կարևորվել են մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման շարունակականության ապահովումը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։ Քննարկման արդյունքում հնչել են մի շարք առաջարկություններ:


Source: Yerkir Media
Link: Դավիթ Լոքյանի մոտ քննարկվել են մարզային հիվանդանոցների խնդիրները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image