Այս տարվա փետրվարին տարածքային կառավարման նախարարության շենքը փոխվեց, նախարարի աշխատասենյակին էլ փակցվեց նոր անուն-ազգանուն: Փոխվեց նաեւ կառուցվածքը՝ տարածքայինց անջատվեց արտակարգ իրավճաները, ավելացավ զարգացմանը: Հիմա նախարար Դավիթ Լոքյանի ամենակարեւոր առաքելությունը հենց համայնքնների զարգացումն է: Երկրում, որտեղ համայնքներն իրարից հեռու չեն տարածքային չափերով, հնարավոր չէ համեմատել զարգացման չափերով: Վերացնել այդ անհամաչափությունը՝ հենց Դավիթ Լոքյանի ամենամեծ ցանկությունն է: Դրան ուղղված աշխատանքը՝ արդեն նախարարի սեղանին է՝ հատուկ ռազմավարության տեսքով: Այս փաստաթղթով մինչեւ 2025 թվականը երկրում այլ իրավիճակ կստեղծվի:
Իսկ մինչ այդ մարզերում փոխվում են շատ համայնքների կարգավիճակներ։ Առաջին հայացքից՝ ընդամենը անունների տեսքով՝ մի քանի համայնք խոշորանում է՝ մեկ վարչական միավոր դառնում: Սա, սակայն, ոչ միայն անվան փոփոխություն է՝ այլ զարգացման հնարավորություն: Հիմա հանրապետության քարտեզի վրա 18 նոր համայնք կա: Շիրակում, Տավուշում ու Արարատում համայնքապետարանններն ազատ միջոցներ ունեն՝ տնտեսապես զարգանալու:
Նախարարն իր պաշտոնավարման ժամանակահատվածը աշխատասենյակում չի անցկացնում՝ ժամանակ չկա: Մարզից մարզ ու գյուղից գյուղ է հնարավոր խնդիրները տեսնել: Չի թաքցնում, գյուղերում խոշորացման ծրագրերի հետ մտավախություն կա, դրանք հարթվում են, երբ պաշտոնյաները նրանց հետ նստում, խոսում են:
Դավիթ Լոքյանը միանգամից անցավ օրենսդրական բարեփոխումների թեմային: Ամենախոշոր փաթեթը ֆինանսական համահարթեցման մասին օրինագծի մշակումն էր: Իսկ դա նշանակում է, որ համայնքերն այսուհետ կստանան ոչ թե նախկինի չափով գումար՝ ըստ բնակչության թվի, այլ՝ կախված այդ համայնքի մի շարք հանգամանքներից:
Source: Yerkir Media
Link: Դավիթ Լոքյանն ամփոփել է նախարարության 2016 թվականի աշխատանքները