«Դա լկտի սուտ է»․ Շարմազանովը՝ Յըլդըրըմի հայտարարության մասին
March 15, 2018
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե «ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Խոջալուի դեպքերը Հայաստանի կողմից ադրբեջանցինների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է»:
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետն արել է հայտարարություն, որը դժվար է այլ բառերով որակելը, քան լկտի սուտն ու անհեթեթությունը:
«Նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և միջազգային այլ կառույցներ դատապարտել են Հայաստանի կողմից «կոտորածները»: Չկա աշխարհում մի միջազգային կազմակերպություն և կառույց, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է «կոտորածի» մեջ: Դա լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»,- շեշտել է Շարմազանովը: Նրա խոսքով՝ սա ընդամենը թուրք-ադրբեջանական հերթական կեղծիքն է: