Դդումներ, քաղցրավենիք, սարսափելի կերպարներ… Այսօր Հելոուին է

October 31, 2017

Հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին, աշխարհի մի շարք երկրներում նշվում է Հելոուինը, որն առնվազն 2000 տարվա պատմություն ունի։ Տոնի ծագումը կապվում է Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի մշակույթի հետ։ Անվանումն առաջացել է հին իռլանդերեն samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ»։

Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան փոխարինել է դդումը՝ որպես ավելի էժան բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը գրանցվել է 1837 թվականին։

Այս օրվա սովորույթներից է քաղցրավենիք խնդրելը: Երեխաները և մեծահասակները հագնում են դիմակներ և տնից տուն գնում: Ի դեպ, մատնանշելով այս սովորույթը՝ որոշները Հելոուինի և Բարեկենդանի միջև ընդհանրություններ են տեսնում:

Հելոուինն ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում, սակայն այն մեծ ոգևորությամբ նշում են նաև այլ երկրներում։

Վերջին տարիներին այն նշվում է նաեւ Հայաստանում, թեև Հայ առաքելական եկեղեցին օրվա հետ կապված միշտ բացասական բնույթի հայտարարություններով է հանդես գալիս:

halloween-yerevan

 

 

Source: Yerkir Media
Link: Դդումներ, քաղցրավենիք, սարսափելի կերպարներ… Այսօր Հելոուին է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image